Երեքշաբթի, 10 Մարտ 2015 - Մինասեան դեսպանը կը շնորհաւորէ Ամենապատիւ Հոգեւոր Տէրը

 

Հռոմ

Ամենապատիւ եւ գերերջանիկ Տէր,

Գրում եմ Ձեզ, որ յայտնեմ իմ խորին երախտագիտութիւնը եւ հիացմունքը վերջերս սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոսը շնորհելու հարցում Ձեր անգնահատելի դերի եւ աւանդի համար:

Հայ եկեղեցու մեծագոյն սրբերից մէկի՝ սուրբ Գրիգոր Նարեկացու արժեքն ու մեծութիւնը Հռոմի կաթողիկէ եկեղեցու կողմից ի լուր աշխարհի նման կերպ վաւերագրելը հայ ժողովուրդի համար, որն երկար տարիներ ապրում է պատմական արդարութեան տենչով,  խորհրդանշական այս տարում առանձնայատուկ կարեւոր բարոյական նշանակութիւն ունի:

Օգտուելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամեակի եւ Կաթողիկէ Հայոց Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Պատրիարքը ընտրուելու 15 ամեակի կապակցութեամբ եւ մաղթում եմ Ձեզ քաջառողջութիւն, երկար տարիների կեանք եւ հայանպաստ արգասաբեր աշխատանք:

Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր, ընդունէք՝ խնդրեմ, խորին յարգանքներիս հաւաստիքը:

Հռոմ, 09-ը մարտի 2015թ.

 

 

Միքայէլ Մինասյան

 


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ