Երեւան
Հարգելի գործընկերներ.
Շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, սփյուռքում ապրող բոլոր հայերին, կրթական գործի նվիրյալներին, որոնք իրենց անբասիր աշխատանքով և մեծ նվիրումով սատարում են հայապահպանության գործին: Հաճելի է սփյուռքում տեսնել հայորդիների հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման բնագավառներում:
Վստահեցնում ենք, որ Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման և հայապահպան ծրագրերի իրականացման գործում միշտ կլինի նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աջակցությունը:
Թող երբեք չմարի Ձեր մեջ առաքելությունը կատարելու ցանկությունը: Ձեզ շնորհակալ կլինեն սերունդները: Ցանկանում ենք որ գալիթ 2015 թվականը լինի նշանակալի հաջողությունների և առաջընթացի տարի:
Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Հայաստանի Հանրապետություն
Կրթության և գիտության նախարարություն
Սփյուռքի հետ կապերի բաժնի աշխատակազմ
Նունե Վարդանյան
Թամարա Զալինյան
Ամալյա Քոչարյան