Չորեքշաբթի, 15 Յուլիս 2015 - Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Եպիսկոպոսներու ցանկը այսօր՝ 15 յուլիս 2015-ին

 

 

 Պէյրութ

Ստորեւ կը հրատարակենք Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Արքեպիսկոպոսներու եւ Եպիսկոպոսներու անուանացանկը ըստ եպիսկոպոսական ձեռնադրութեան կարգի, մի քանի հիմնական տեղեկութիւններով:

Արհիապատիւ Տէր Յովհաննէս Արքեպիսկոպոս Չոլաքեան

Ծնած է 12 ապրիլ 1919-ին, քահանայ ձեռնադրուած է 25 ապրիլ 1943-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 5 մարտ 1967-ին: Վաստակաւոր Առաջնորդն է Կոստանդնուպոլսոյ եւ Թուրքիոյ հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Տէր Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթեան

Ծնած է 26 փետրուար 1948-ին, քահանայ ձեռնադրուած է  24 յուլիս 1971-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է  4 փետրուար 1990-ին: Առաջնորդն է Հալէպի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեան

Ծնած է 17 ապրիլ 1932-ին, քահանայ ձեռնադրուած է 2 յուլիս 1960-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 28 յունուար 2001-ին: Առաջնորդն է Պարսկաստանի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Վարդան Արքեպիսկոպոս Քէշիշեան

Ծնած է 13 սեպտեմբեր 1933-ին, քահանայ ձեռնադրուած է 8 սեպտեմբեր 1959-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 13 մայիս 2001-ին: Վաստակաւոր Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Գէորգ Արքեպիսկոպոս Խազումեան

Ծնած է 10 մարտ 1935-ին, քահանայ ձեռնադրուած է 3 յուլիս 1960-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 7 ապրիլ 2002-ին: Վաստակաւոր աջակից եպիսկոպոսն է Կոստանդնուպոլսոյ եւ Թուրքիոյ հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Էմմանուէլ Արքեպիսկոպոս Տապպաղեան

Ծնած է 24 դեկտեմբեր 1933-ին, քահանայ ձեռնադրուած է 25 դեկտեմբեր 1967-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 4 օգոստոս 2007-ին: Առաջնորդն է Իրաքի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Ռափայէլ Արքեպիսկոպոս Մինասեան

Ծնած է 24 հոկտեմբեր 1946-ին, քահանայ ձեռնադրուած է 24 յունիս 1973-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 16 յուլիս 2011-ին: Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի  եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Տէր Լեւոն Արքեպիսկոպոս Զէքիյեան

Ծնած 21 հոկտեմբեր 1943-ին, քահանայ ձեռնադրուած է 21 մայիս 1967-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 13 սեպտեմբեր 2014-ին: Առաջնորդն է Կոստանդնուպոլսոյ եւ Թուրքիոյ հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Գրիգոր Եպիսկոպոս Կապրոյեան

Ծնած է 14 նոյեմբեր 1934-ին, քահանայ ձեռնադրուած է 28 մարտ 1959-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 13 փետրուար 1977-ին: Վաստակաւոր Առաջնորդն է Ֆրանսայի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Վարդան Եպիսկոպոս Պօղոսեան

Ծնած է 27 փետրուար 1940-ին, քահանայ ձեռնադրուած է 22 դեկտեմբեր 1966-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 12 դեկտեմբեր 1981-ին: Առաջնորդն է Արժանդինի եւ Լատին Ամերիկայի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Յովսէփ Եպիսկոպոս Առնաութեան

Ծնած է 2 մայիս 1936-ին, քահանայ ձեռնադրուած է 5 ապրիլ 1969-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 18 մարտ 1990-ին: Առաջնորդն է Դամասկոսի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Մանուէլ Եպիսկոպոս Պաթագեան

Ծնած է 5 նոյեմբեր 1929-ին, քահանայ ձեռնադրուած է 8 դեկտեմբեր 1954-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 12 մարտ 1995-ին: Վաստակաւոր Առաջնորդն է հիսիսային Ամերիկայի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Յովհաննէս Եպիսկոպոս Թէյրուզեան

Ծնած է 6  մայիս 1941-ին, քահանայ ձեռնադրուած է 24 դեկտեմբեր 1965-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 25 մարտ 2001-ին: Առաջնորդն է Ֆրանսայի հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Տէր Գրիգոր Օգոստինոս Եպիսկոպոս Գուսան

Ծնած է 17 յունիս 1953-ին, քահանայ ձեռնադրուած է 24 դեկտեմբեր 1980-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 9 մայիս 2004-ին: Առաջնորդն է Աղեքսանդրիոյ հայ կաթողիկէներուն:

Արհիապատիւ Հայր Միքայէլ Եպիսկոպոս Մուրատեան

Ծնած է 5 յուլիս 1961-ին, քահանայ ձեռնադրուած է 24 հոկտեմբեր 1987-ին, եպիսկոպոս ձեռնադրուած է 21 մայիս 2011-ին: Առաջնորդն է Հիւսիսային Ամերիկայի եւ Գանատայի հայ կաթողիկէներուն:

 


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ