Առ Վսեմաշուք Տիար Սերժ Սարգսեան
Նորընտիր Նախագահ Հայաստանի Հանրապետութեան
Երեւան
Վսեմաշուք Տիար Նախագահ,
Մեր, Հայ Կաթողիկէ Նուիրապետութեան և աշխարհասփիւռ հաւատացեալներուն անունով, կը խնդակցինք Ձեզ հետ և կը շնորհաւորենք Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ձեր ընտրուիլը:
Կը մախթենք և կ՛աղօթենք որ Ամենաբարին Աստուած իմաստութիւն, կորով և համբերութիւն պարգեւէ Ձեզի, որպէսզի մեր նորանկախ Հայրենիքը Ձեր ձեռնհասութեամբ ալ աւելի ամրապնդուի և անսասան դառնայ, և մեր բազմաչարչար ազնիւ ժողովուրդին կեանքը օրէ օր աւելի բարգաւաճի և երջանիկ դառնայ շնորհիւ Ձեր յատուկ խնամքներուն:
Խորին յարգանօք և հայրական օրհնութեամբ՝
+ Ներսէս Պետրոս ԺԹ.
Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց