Թեմը հիմնուած է 6 Դեկտեմբեր 1742ին, Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան Կաթողիոսի օրով: Ան եղած է Թեմին առաջին Առաջնորդը:

First Diocesan Retreat of the Armenian Catholic Church of Lebanon
Թեմական Ա. Համագումար

Հայ Կաթողիկէ Պատրիարքարան

Ս. Փրկիչ եկեղեցի

Ս. Եղիա եկեղեցի

Ս. Խաչ եկեղեցի
Թեմին Առաջնորդները առաջինէն մինչեւ այսօր՝
   Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան (1742-1749)
   Յակոբ Պետրոս Բ. Յովսէփեան (1749-1753)
   Միքայէլ Պետրոս Գ. Գասպարեան (1753-1780)
   Բարսեղ Պետրոս Դ. Աւգատեան (1780-1788)
   Գրիգոր Պետրոս Ե. Գիւբելեան (1788-1812)
   Գրիգոր Պետրոս Զ. Ճէրանեան (1812-1840)
   Յակոբ Պետրոս Է. Հոլասեան (1841-1843)
   Գրիգոր Պետրոս Ը. Տէր Աստուածատուրեան (1843-1866)
   1866էն մինչեւ 1928 թեմը թափուր մնացած է
   Պօղոս Պետրոս ԺԹ. Թերզեան (1928-1931)
   Աւետիս Պետրոս ԺԴ. Արփիարեան (1931-1937)
   Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեան (1937-1962)
   Իգնատիոս Պետրոս ԺԶ. Պաթանեան (1962-1976)
   Հմայեակ Պետրոս ԺԷ. Կէտիկեան (1976-1982)
   Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան (1982-1999)
   Ներսէս Պետրոս ԺԹ. Թարմունի (1999-

Թեմին Առաջնորդը Կաթողիկոս Պատրիարքն է:
Պատրիարքական Թեմի Ընդհանուր Փոխանորդը՝ Արհի. Վարդան Եպս. Աշքարեան
Թեմի Օգնական Եպիսկոպոսը՝ Արհի. Յովհաննէս Եպս. Թէյրուզեան
Վաստակաւոր Կաթողիկոս Պատրիարք՝ Յովհաննէս Պետրոս ԺԸ Գասպարեան
Վաստակաւոր Եպիսկոպոս՝ Արհի. Անտրէաս Եպս. Պետողլեան
Քահանայից դաս՝ 21 հոգի
Հայ քոյրեր՝ 33 հոգի
Հաւատացեալներու մօտաւոր թիւն է 12000 հոգի:

Թեմը ունի 7 Ժողովրդապետութիւններ՝
   - Ս. Գրիգոր Լուսաւորիչ - Ս. Եղիա Աթոռանիստ եկեղեցի - Տըպպաս հրապարակ
   - Աւետման Ս. Կուսի եկեղեցի - Աշրաֆիէ
   - Ս. Փրկիչ եկեղեցի - Պուրճ Համմուտ
   - Ս.Խաչ եկեղեցի - Զալքա
   - Փոխման Ս. Կուսի եկեղեցի - Զմմառ
   - Ս. Վարդարանի եկեղեցի - Այնճար
   - Զահլէի Ֆաթիմայի Աստուածամօր եկեղեցի - Զահլէ

3 Մատուռներ՝ Հազմիէ, Ռաուտա եւ Ճունիէ

4 Վանքեր՝
   Տիրամօր Վերափոխման Վանք - Զմմառ
   Մխիթարեան Հայրերու Վանք - Ռաուտա
   Մխիթարեան Հայրերու Վանք - Պիքֆայա
   Մխիթարեան Հայրերու Վանք - Հազմիէ
5 Հայ քոյրերու վանքեր
2 Մեծ Դպրեվանք՝ Զմմառ եւ Պիքֆայա
2 Փոքր Դպրեվանք՝ Զմմառ եւ Պիքֆայա

ա.- Երիտասարդական միութիւններ՝
   - Երիտասարդ Թեմական Յանձնախումբ: 14 հոգի: Կ’ընդգրկէ՝ հոգեւոր վարիչ, ընդհանուր պատասխանատու եւ հայ կաթողիկէ ամէն մէկ Ժողովրդապետութիւնէ 2 ներկայացուցիչ: Յանձնախումբին նպատակն է զարկ տալ Ժողովրդապետութիւններուն մէջ երիտասարդներու հոգեւոր վերելքին որպէս գիտակից հայ կաթողիկէ երիտասարդներ, փոխանցելով անոնց Ընդհանրական Եկեղեցւոյ եւ ի մասնաւորի Սրբազան Քահանայապետին ուսուցումն ու ցուցմունքները:

   - Հայ Կաթողիկէ Համալսարանականներու Միութիւն (75 գործօն անդամներ) - Միութիւնը կը համախմբէ հայ կաթողիկէ ուսում ստացած բոլոր Համալսարանականները, նպատակ ունենալով կազմակերպել այնպիսի միջոցառումներ ու ձեռնարկներ, որոնք սատար հանդիսանան ազգային ու մշակութային եւ հայ կաթողիկէ համայնքային ուսուցումներուն պահպանման եւ փոխանցման զոյգ առաքելութիւններուն:

   - Հայ Կաթողիկէ երիտասարդական Միութիւն - Այնճար: 20 անդամ: Կը կազմակերպէ զանազան մշակութային եւ ընկերային ձեռնարկներ, նպատակն է երիտասարդները եկեղեցւոյ շուրջ համախմբել եւ ժողովրդապետին օգտակար դառնալ իր զանազան աշխատանքներուն մէջ:

   - Հ.Կ.Մ. երիտասարդական Միութիւն - Պուրճ Համմուտ    - Յանձնախումբը կը բաղկանայ 10 հոգիէ: Նպատակն է հայ կաթողիկէ երիտասարդութիւնը պահել հոգեւոր եւ ազգային մթնոլորտին մէջ, զանոնք պաշտպանել արդի քանդիչ հոսանքներէն եւ զանոնք պատրաստել ստանձնելու պատասխանատու պաշտօններ համայնքէն ներս:

բ.- Պատանեկան միութիւններ՝
   - Սուրբ Մեսրոպի Արիներ: 300 հոգի: Նպատակն է ընդհանուր սկաուտութեան սկզբունքները եւ օրէնքները ապրիլ եւ զանոնք գործածել առօրեային մէջ: Ծառայել Պուրճ Համմուտի Հայ Կաթողիկէ Շրջանակին եւ սկաուտական հոգիով ըլլալ՝ հաւատարիմ բարեկամ բոլորին):

   - Հ.Կ.Մ. պատանեկան՝ Զալքա (92 հոգի) - Պուրճ Համմուտի (45 հոգի) - Աշրաֆիէ (40 հոգի): Անոնց նպատակն է Հ.Կ.Մ.ի հոգին փոխանցել անդամներուն փոքր տարիքէն՝ ըլլալու ճշմարիտ հայեր եւ քրիստոնեաներ: Նման դաստիարակութիւն մը կը ձգտի պատրաստելու համայնքին ապագայ գիտակից սերունդը եւ մասնաւորապէս՝ անոր ղեկավար անդամները:

   - Հ.Կ.Մ. պատանեկան Աշրաֆիէէն ներս կան՝
     2 մարզական միաւորում՝ :
       - պասքէթ պոլի խումբ (15 հոգի)
       - ճատրակի խումբ (12 հոգի)

գ.- Տիկնանց միութիւններ՝    - Բարեսէր Տիկնանց Միութիւն հետեւեալ Ժողովրդապետութիւններուն՝
     Պուրճ Համմուտի (13 հոգի)
     Աշրաֆիէի (7 հոգի)
     Զալքայի (9 հոգի)
     Այնճարի (7 հոգի)
հսկել Ժողովրդապետութեան եկեղեցւոյ մաքրութեան եւ եկեղեցական սպասներուն եւ առարկաներուն վրայ, ինչպէս նաեւ կազմակերպել ընկերային հանդիպումներ ու ձեռնարկներ:

     - Մեսրոպեան վարժարանի տիկնանց յանձնախումբ
     - Հռիփսիմեանց վարժարանի տիկնանց յանձնախումբ
     - Գէորգ Հարպոյեան Վարժարանի Ծնողական Օժանդակ Մարմին
     - Մխիթարեան վարժարանի տիկնանց յանձնախումբ
     - Ս. Ագնէս վարժարանի տիկնանց յանձնախումբ
Վարժարաններու տիկնանց յանձնախումբներուն նպատակն է համագործակցիլ վարժարանին տեսչական կազմին հետ, որպէսզի վարժարանը լաւագոյնս կատարէ իր ազգային դերը լիբանանահայ միջավայրին մէջ:

Թեմը ունի 7 դպրոցներ՝ :
Մեսրոպեան (828 - երկրորդական) - Հռիբսիմեանց (610 - երկրորդական) - Գէորգ Հարպոյեան (335 - երկրորդական) Ս. Ագնէս (350 - միջնակարգ) - Մխիթարեան (231 - միջնակարգ) - Այնճարի վարժարան (110 - միջնակարգ) Մեսրոպեան Արհեստից վարժարան (660 - 17 ճիւղեր)

կան նաեւ՝
Մեսրոպեան Վարժարանի Նախկին Սաներու Միութիւն
Հռիփսիմեանց Վարժարանի Նախկին Սաներու Միութիւն




Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ